Հադրութի շրջանում հայտնաբերվել է ևս 8 աճյուն

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանում այսօր իրականցված որոնումների արդյունքում հայտնաբերվել է, նախնական տվյալներով, ևս 8 աճյուն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Աճյունների ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Հիշեցնենք, որ անցած 7 ամիսների ընթացքում Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1576 աճյուն, տեղեկացնում է Sputnik Armenia։