2021-06-13 12:05
Լրատվական գործակալություններ
Տեղ գյուղի 2 բնակիչ հայտնվել են ադրբեջանական տարածքում․ հաջողվել է նրանց հետ բերել
Սյունիքի Տեղ գյուղի 2 բնակիչ երեկ՝ հունիսի 12-ին, հայտնվել են ադրբեջանական տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Սյունիքի մարզի Տեղ գյուղի` Ադրբեջանի հետ սահմանային հատվածում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում, մարզի գյուղերի երկու բնակիչ, իրենց տրակտորներով, տեղանքում ապակողմնորոշվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական տարածքում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ միջադեպից քիչ հետո ժամանած հայ դիրքապահների և ռուս սահմանապահների` ադրբեջանցի զինվորականների հետ բանակցություններից հետո գյուղացիներն ազատ են արձակվել, գյուղատնտեսական տեխնիկան վերադարձվել է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: