39 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 223 682

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 39-ով և դարձել 223 682: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 909 մարդ (-41), կատարվել է 1 125 102 թեստավորում (+2 807), առողջացել են վարակվածներից 215 195-ը (+77): Կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով 4 484։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1-ով և դարձել 1 094, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։