ՀՀԿ․ Պատերազմի ընթացքում իշխանությունները բաժանել են 40 միլիոն դոլարի չափով պարգևավճարներ

Պատերազմի ընթացքում իշխանությունները բաժանել են 40 միլիոն դոլարի չափով պարգևավճարներ: Այդ մասին հունիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևի առաջնորդ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը:

Փողերը, նրա խոսքով, բաժանվել են պետական ապարատի աշխատակիցներին: «Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհի հայերը հավաքել են օգնություն բանակի և պետության համար»,-հիշեցրել է նա, տեղեկացնում է News.am: