2021-06-13 16:21
Լրատվական գործակալություններ
ՀՀ երկրորդ նախագահը առաջարկել է արտաքին գործերի և սփյուռքի նախարարություն ստեղծել
Առաջարկում եմ ստեղծել արտաքին գործերի և սփյուռքի նախարարություն: Այս մասին հունիսի 13-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
Ըստ նրա՝ դա կօգնի ամրապնդել նախարարությունը, ինչպես նաև աշխատել սփյուռքի հետ փոխգործակցությունը համակարգելու ուղղությամբ:
«Հիշեցնեմ, որ համահայկական բոլոր խոշոր նախաձեռնությունները ես եմ նախաձեռնել՝ Համահայկական համաժողով, Համահայկական մարզական խաղեր և այլն», - նշել է նա, տեղեկացնում է News.am-ը: