2021-06-14 11:19
Լրատվական գործակալություններ
Հանուն պետության ինքը պիտի գնա. Դիանա Գասպարյանի և Սուրեն Պապիկյանի սկանդալային զրույցը
Համացանցում տարածվում է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի և Էջմիածնի քաղաքապետ Դիաննա Գասպարյանի հեռախոսազրույցը, տեղեկացնում է News.am-ը:
Դիանա Գասպարյանը դժգոհում է Նիկոլ Փաշինյանից, հայտարարելով, թե վերջինս հանուն պետության պետք է հեռանա. «Հանուն պետության ինքը պիտի գնա, թող թիմից ուրիշին ընտրեն, թող քեզ ընտրեն, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում»:
Ի պատասխան նրան` Պապիկյանը հորդորում է պահպանել հանգստություն։
Մենք փորձեցինք կապ հաստաստել նրանց հետ և մեկնաբանություն ստանալ, սակայան այդպես էլ չհաջողվեց: