41 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 223 723

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 41-ով և դարձել 223 723: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 913 մարդ (+4), կատարվել է 1 127 455 թեստավորում (+2353), առողջացել են վարակվածներից 215 228-ը (+33): Կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 4-ով և դարձել 4 488։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն անփոփոխ է մնացել՝ 1 094, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։