Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱԿՆՀԱՅՏՈՐԵՆ ԿՈՐՑՐԵԼ Է ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԵՎ ԻՆՔՆ ԻՐ ՆԿԱՏՄԱՄԲ
Անվտանգային հարցերով փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արդեն պատկերը պարզ է՝ Փաշինյանն ակնհայտորեն կորցրել է վերահսկողությունը և՛ ինքն իր նկատմամբ, և թե՛ երկրում ընթացող գործընթացների։
Հունիսի 20-ից հետո սրանք հեռանալու են, ինչի գիտակցումն արդեն կա իշխող ուժի շարքերում։
Նիկոլը դեռ դիմադրում է և փորձելու է իշխանությունը պահել նույնիսկ ողբերգության գնով։
Համոզված չեմ, որ այդ հարցում նա իր թիմի շարքերում մեծ աջակցություն ունի։
Այս պահին գերխնդիրն իշխանության անցնցում ապահովման հարցն է։
Չպետք է թույլ տանք, որ հասարակության ներսում սերմանված թշնամությունը, անհանդուրժողականությունը որոշիչ դառնա ընտրական գործընթացներում՝ սրանք պետք է խաղաղ հեռանան ու վերջ։
Իսկ դրան պետք է անմիջապես հետևեն իրավական գործընթացներ»։
Հիշեցնենք, որ երեկ համացանցում արագորեն տարածվեց Փաշինյանի թիմակիցներ Սուրեն Պապիկյանի և Էջմիածնի քացաքապետ Դիաննա Գասպարյանի զրույցը, որտեղ վերջինը նշում է. «Իրան տարել ա արդեն, հոգեկանն արդեն չի դիմանում, նյարդերը տեղի են տվել»։