Արմեն Գրիգորյանն աշխատանքային ժամին քարոզարշավ է անում

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր քարոզարշավի շրջանակներում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ շրջում է Արարատի մարզում։

Aysor.am-ն Արմեն Գրիգորյանի մամուլի խոսնակ Արամ Թարվերդյանից հետաքրքրվեց՝ ԱԽ քարտուղարն արձակուրդո՞ւմ է։

«Պարոն Գրիգորյանն արձակուրդում է», - վստահեցրեց նա։

Մեր դիտարկմանը, որ որևէ որոշում այդ մասին չկա, մամուլի խոսնակն արձաագանքեց. «Երևի լավ չեք փնտրել, դա պարտադիր պետք է լինի»։

Վարչապետի՝ հունիսին ստորագրած որոշումներում որևէ որոշում չկա Արմեն Գրիգորյանին արձակուրդ ուղարկելու մասին։

Վարապետի պարտականությունները ժամանակավոր կատարում է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը. նրա ստորագրած որոշումներում նույնպես չկա որոշում ԱԽ քարտուղարին արձակուրդ ուղարկելու մասին։

Նշենք նաև, որ Արարատում Նիկոլ Փաշինյանի հետ է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանը, ում արձակուրդ ուղարկելու մասին նույնպես որևէ որոշում չկա։