«Հայաստան» դաշինք․ ԲՀԿ նախընտրական շտաբի վրա խուլիգանական հարձակումը` զարհուրելի է

Տեղի ունեցած ԲՀԿ նախընտրական շտաբի վրա խուլիգանական հարձակումը` զարհուրելի է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը:

«Տեղի ունեցած ԲՀԿ նախընտրական շտաբի վրա խուլիգանական հարձակումը` զարհուրելի է: Խստորեն դատապարտում ենք այդ ապօրինությունը և արձանագրում՝ նշվածը իշխանություն հանդիսացող ուժի ատելության խոսքի և թշնամանքի տարածման ուղիղ արդյունքն է: Հատուկ ընդգծում եմ նաև, որ տեղի ունեցածը իրավապահների անգործության հետևանքն է»: