«Սպայկա» ընկերության տերը իշխանությունների ցուցակում է

Հիշո՞ւմ եք «Սպայկա» ընկերությանը, երբ սեփականատիրոջը բռնեցին, մեծ աղմուկ բարձրացրին, 7 մլրդ դրամի տուգանքներ դրեցին, իբրև, բյուջեից գողացած կամ չմուծած փողեր էին, Մասիսում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկածու Ռոբերտ Քոչարյանը։

«Հետո բաց թողեցին։ Մենք հստակ գիտենք, որ ոչ մի գումար գրեթե չմուծվեց բյուջե, կամ շատ փոքր գումար, և այսօր այդ անձը հայտնվել է իրենց ցուցակում։ Այն «Սպայկա» ընկերությունը, որն իրենց թերթերով վերագրում էին ինձ։

Հետաքրքիր շրջապտույտ եղավ։ Սա դասական օրինակ է, և այսօր առնվազն 10-15 այդպիսի օրինակներ կարող եմ բերել», - հայտարարել է Քոչարյանը, տեղեկացնում է Aysor.am։