Վանեցյան․ Մեզ հաղթանակից զրկած սրիկան, իր ողջ կյանքը անցկացնելու է բանտում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մեր ողջ ազգին արժանապատվությունից զրկած, հաղթանակից զրկած սրիկան, իր ողջ կյանքը անցկացնելու է բանտում: Այս մասին այսօր` հունիսի 15-ին, իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը, տեղեկացնում է News.am:

 

«Չագուջը ձեռքը մի գիժ վազում է մեր երկրի տարբեր քաղաքներով և գյուղերում և սպառնում է բոլորին փռել ասֆալտներին, ծեփել պատերին, չգիտեմ ինչ անել: Կապիտուլյանտի թե քաղաքական, թե իրավական ապագան բոլորիս պարզ է: Մեր ողջ ազգին արժանապատվությունից զրկած, հաղթանակից զրկած սրիկան, իր ողջ կյանքը անցկացնելու է բանտում: Դա կասկածից վեր է: Բայց ես կուզեմ խոսել նրա բարոյական նկարագրի մասին, մեկը, ով վերջին 3 տարիների ընթացքում հատել է բոլոր կարմիր գծերը, մտել է մարդկանց ընտանիքներ, չի խորշել անգամ մտնել եկեղեցի, փորձել է խարխլել, քայքայել, էդ մարդը ներում չունի»,-ասաց նա:

Վանեցյանն ասաց, որ մի գաղտնիք է ցանկանում բացել. «Ես իմ ընկերներին խոստացել եմ, որ հաղթանակից հետո նրան անպայման ծնկի ենք բերելու, ծնկի ենք բերելու մեր ժողովրդի և եկեղեցու առջև, որպեսզի այլևս երբեք որևէ մեկի մտքով չանցնի, որ պատահաբար իշխանությունը զավթելուց հետո, հնարավոր է երկիրը բերել այն վիճակին, որում մենք հիմա գտնվում ենք: Հունիսի 20-ին մենք րապես ունենալու ենք նոր որակի, ազգային և պետական մտածելակերպ ունեցող կառավարություն»: