Սաթի ՍՊԻՎԱԿՈՎԱ. ԱՅՍՕՐ ՄԻԱՅՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ԻՐ ԹԻՄԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՄԵՐ ԽԼԱԾ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Մուրճով խելագար, ով պատերազմ հայտարարեց ամբողջ հայկական քաղաքակրթությանը, մտավորականությանը, եկեղեցուն, կեղծ-դեմոկրատ, ով մերկացրեց բռնապետի երեսը, անգրագետ դեմագոգ և իշխանությանը կպչած մանիպուլյատոր, ով ընդունակ է բղավել նոպայի մեջ, որ հպարտ է պարտությամբ, հակաառաջնորդ, ում համար ցանկացած առողջ մարդ անսահման ամաչում է: Այս մասին իր Instagram-ում գրել է կինոդերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և գրող Սաթի Սպիվակովան:
«Սիրելի հայրենակիցներ: Այսօր ես չեմ կարող լռել: Ես դիմում եմ նրանց, ովքեր ունակ են տրամաբանորեն և առողջ մտածել, զգալ, խորհել: Հայաստանն այսօր կարծես կոտրված դռներ ունեցող մի տուն լինի, որով թրև են գալիս թշնամիներն ու կողոպտիչները` հայտարարելով միֆական իրավունքների մասին... այդ տանը քայքայման հոտ է գալիս... և հնչում են անմեղ սպանված երեխաների ձայները... և գլխատված եկեղեցիների զանգերի հնչյունները... Արթնացե՛ք, արթնացե՛ք: Մենք կորցնում ենք մեր հայրենիքը: 8 ամիսը բավական ժամանակաշրջան է հետպատերազմյան դեպրեսիայի համար:
Շատ հաճախ ընտրությունների ընթացակարգը ձևական բնույթ է կրում, բայց` ոչ այս անգամ, ոչ մեր պարագայում: Մուրճով խելագար, ով պատերազմ հայտարարեց ամբողջ հայկական քաղաքակրթությանը, մտավորականությանը, եկեղեցուն, կեղծ-դեմոկրատ, ով մերկացրեց բռնապետի իր դեմքը, անգրագետ դեմագոգ ու իշխանությանը կպչած մանիպուլյատոր, ով ընդունակ է բղավել նոպայի մեջ, նա հպարտ է պարտությամբ, հակաառաջնորդ, ում համար ցանկացած ողջամիտ մարդ անսահման ամաչում է. մի՞թե մենք դրան ենք արժանի: Հազարավոր զոհեր, հազարավոր հաշմանդամներ, հազարավոր անօթևան ընտանիքներ, հազարավոր այրիներ և որբեր, կորցրած հողեր, ոտնահարված սրբավայրեր, բաց սահմաններ, նվաստացում, որի վերջը չի երևում, հասարակության լիակատար պառակտում. սա է «Իմ քայլը» կուսակցության գործունեության արդյունքը»: Մենք կարող ենք վերջ տալ այս մղձավանջին: Միայն հպարտությունը թույլ չի տալիս մարդուն ընդունել իր սխալը: Մենք ի վիճակի ենք դառնալ մեր Վերածննդի ճարտարապետները: Հայաստանը հնարավորություն ունի, արթնանալով հունիսի 21-ին, վերականգնել գլխավորը` Արժանապատվություն: Մնացածը ժամանակ է պահանջում, ուժ է պետք, կամք է պետք, հավատ է պետք: Կորուստները չափազանց մեծ են... Ես հավատում եմ իմաստությանը, ողջախոհությանը, ինտուիցիային և լույսին, որոնք ապրում են իմ մեծ ժողովրդի մեջ: Այսօր միայն Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը կարող են վերադարձնել խլած մեր արժանապատվությունը, մաքրել մեր կեղտոտ երկիրը, պաշտպանել մեր սահմանները: Ամեն ինչ լավ կլինի! Ամեն ինչ լավ է լինելու:
Եվ Աստված մեզ հետ»,- ասել է Սպիվակովան` իր գրառման մեջ տեղադրելով Հայաստանի երկրորդ նախագահի, «Հայաստան» դաշինքից վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի լուսանկարը: