2021-06-16 18:49
Լրատվական գործակալություններ
Ժնևում ավարտվել են նեղ կազմով Պուտինի և Բայդենի բանակցությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ժնևում ավարտվել են նեղ կազմով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի բանակցությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բացի նախագահներից ներկա են եղել երկու երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Էնթոնի Բլինքենը:
Գագաթաժողովի առաջին մասը տևել է գրեթե երկու ժամ: Դադարից հետո կողմերն անցել են ընդլայնված ձևաչափով քննարկման: Ընդհանուր առմամբ բանակցությունները տևել են 5 ժամ:
Ակնկալվում է, որ համատեղ մամուլի ասուլիս կկայանա, տեղեկացնում է News.am-ը: