Ռուսաստանը և ԱՄՆ-ը ռազմավարական կայունության վերաբերյալ համալիր երկկողմ երկխոսություն կսկսեն

Ռուսաստանը և ԱՄՆ-ը առաջիկայում ռազմավարական կայունության վերաբերյալ համալիր երկկողմ երկխոսություն կսկսեն: Այս մասին ասվում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի համատեղ հայտարարության մեջ՝ Ժնևում կայացած հանդիպման արդյունքներով:

«Ռուսաստանը և ԱՄՆ-ը ցույց տվեցին, որ նույնիսկ լարվածության պայմաններում նրանք ի վիճակի են առաջընթացի հասնել ռազմավարական ոլորտում կանխատեսելիություն ապահովելու, զինված բախումների ռիսկերը և միջուկային պատերազմի սպառնալիքները նվազեցնելու իրենց համատեղ նպատակների իրագործման մեջ:

ՌՀՍ պայմանագրի վերջերս ընդլայնումը վկայում է միջուկային միջուկային սպառազինության վերահսկմանը մեր նվիրվածության մասին: Այսօր մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը այն սկզբունքին, որ միջուկային պատերազմում չեն կարող լինել հաղթողներ և այն երբեք չպետք է սանձազերծվի:

Այս նպատակներին հասնելու համար Ռուսաստանը և Միացյալ Նահանգները շուտով կսկսեն ռազմավարական կայունության վերաբերյալ համալիր երկկողմ երկխոսություն, որը առարկայական և էներգիայով լի կլինի: Այսպիսի երկխոսության միջոցով մենք ձգտում ենք սպառազինություններիի վերահսկման և ռիսկերի մեղմացման ապագա միջոցառումների հիմքը դնել»,- ասված է հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am: