2021-06-17 11:37
Լրատվական գործակալություններ
96 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 224 000
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 96-ով և դարձել 224 000: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 760 մարդ (-27), կատարվել է 1 138 719 թեստավորում (+3 814), առողջացել են վարակվածներից 215 655-ը (+122): Կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և դարձել 4 491։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն անփոփոխ է մնացել՝ 1 094, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։