Նիդեռլանդների խորհրդարանը պահանջում է անմիջապես ազատ արձակել հայ գերիներին
Նիդեռլանդների խորհրդարանը այսօր կայացած լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ (147 կողմ – 3 դեմ) բանաձև է ընդունել, որով պահանջում է ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Տեղեկությունը հայտնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը։
Որոշման մեջ նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ հրադադար է կնքվել, որի մաս է կազմում գերիների, պատանդների և այլ ձերբակալվածների և զոհվածների աճյունների փոխանակումը, բացի այդ Ժնևյան կոնվենցիան (III) գերիների հետ վարվելակերպի վերաբերյալ պարտավորեցնում է Հայաստանին և Ադրբեջանին ազատ արձակել նրանց ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո, այդ երկրների պարտավոր են արժանապատվորեն վերաբերվել գերիներին և պաշտպանել ձերբակալված քաղաքացիական անձանց։
«Արձանագրելով, որ Ադրբեջանը դեռևս չի ազատել բոլոր հայ գերիներին, կոչ է անում նախարարին՝ (Եվրոպական) Խորհրդում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անմիջապես բոլոր հայ գերիներին և ձերբակալված անձանձ հայրենադարձելու համար»,–նշված է որոշման մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։