2021-06-17 19:44
Լրատվական գործակալություններ
Գագիկ Ծառուկյանը ամփոփիչ հանրահավաք է անցկացնում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով դեպի Ազատության պողոտա գնաց, որտեղ արդեն մեկնարկել է ԲՀԿ–ի ամփոփիչ հանրահավաքը։
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին ուղեկցում է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։ Ավելին, ճանապարհին Ծառուկյանին ողջունեց նաև հայտնի բռնցամարտիկ Արթուր Աբրահամը։ «Ձեզ հաջողություն եմ մաղթում»,–ասաց Աբրահամը։
Գագիկ Ծառուկյանն ու իր համակիրները քայլերթով հասան Ազատության հրապարակ, որտեղ էլ մեկնարկեց հանրահավաքը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։