ՔՎԵԱՐԿԵՔ ԹԻՎ 6-ի ԿԱՄ ԹԻՎ 24-ի ՕԳՏԻՆ

Անվտանգության համակարգի փլուզումը սկսվեց Վայոց Ձորից

«Ամեն ինչ սկսվեց այստեղից՝ Վայոց Ձորից։ 2018 թվականի մայիսին ադրբեջանցիները, օգտվելով մեր երկրում իրականացված իշխանազավթումից, բավականաչափ առաջ եկան Նախիջևանի հետ սահմանում։

Այդ ժամանակ 2500 հեկտար, այսինքն 25 քառ.կմ, մեր վերահսկողությունից դուրս եկավ։ Արդյունքում ի՞նչ ունեցանք. բոլորդ գիտեք, Երևանից մինչև այստեղ ադրբեջանցիները նշանառության տակ են առել ճանապարհի մի քանի հատվածներ։ Բոլորդ գիտեք, որ այսօր նշանառության տակ է մեր բնակչության մի մասը։ Այստեղից է սկսվել, իսկ հետո շարունակվել... Հիշում եք վերելակային հանդիպումը, որտեղ Ալիևը մատի վրա ֆռռացրեց այս տհասին և սկսեց իր գործը անել։ Այդ ժամանակից է հիմք դրվել մեր անվտանգության համակարգի փլուզմանը։

Դուք նաև հիշում եք, որ արդեն երկար ժամանակ այս աննամուսները, պատիվ չունեցող մարդիկ ժողովրդի մեջ լուրեր էին տարածում, թե Ղարաբաղը տանք ու հանգիստ ապրենք Հայաստանում։ Եվ ինչքան էլ մենք փորձում էինք բացատրել, որ մեր հանրապետության տարբեր վայրերից զորակոչված և մեր բանակում ծառայող, Ղարաբաղի սահմանները պաշտպանող զինվորը պաշտպանում է հենց Հայաստանի սահմանները, ցավոք սրտի, չկարողացանք դա անել մինչև վերջ, և իրենք, գալով իշխանության, ամրապնդեցին այդ թեզը։ Այնքան ժամանակ, քանի դեռ սրանք ունենալու են բանակին հրաման տալու հնարավորություն, այս բանակը չի կարող լինել մարտունակ։ Եթե մենք չունենք մարտունակ բանակ, մենք չենք կարող ունենալ անվտանգության համակարգ։ Տա Աստված, որ իրադարձությունների այս ընթացքը խաթարվի, խաթարվի ընտրությունների արդյունքով, որպեսզի մարդիկ, որոնք կգան իշխանության, կարողանան վերականգնել մեր զինված ուժերը, կարողանան տեր կանգնել մեր սահմաններին։ Եվ լավ կլինի, որ անվտանգության համակարգը ամրապնդվի հենց այնտեղից, որտեղից սկսվել է դրա փլուզումը, այսինքն՝ Վայոց Ձորից»,- մարզի բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարեց երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։

Նրանք եկան դագաղներով ու ատելությամբ

Նրանք իշխանության եկան դագաղներն ուսերին, դագաղները դարձան «թավշե» իշխանափոխության գլխավոր խորհրդանիշը։ Դագաղները բերում ու դնում էին հանրապետական պատգամավորների տների ու բնակարանների առջև։ Բաց դագաղների մեջ սգո շրջանակներով ու սև ժապավեններով նրանց լուսանկարներն էին, ում Նիկոլն ու թուրք-սորոսական հինգերորդ շարասյունը առաջարկում էին մերժել։

Նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը համամիտ չէ 5 հազար թվին, նա պնդում է, որ 44-օրյա պատերազմում մեր կորուստները կազմել են շուրջ 7 հազար։ Իշխանությունը, ինչպես հայտնի է, ստույգ տվյալներ չի հրապարակում զոհվածների, անհայտ կորածների և գերիների թվաքանակի մասին: Այդ թվերը կարող են կապիտուլյանտի համար անցանկալի արդյունքի հանգեցնել հունիսի 20-ի քվեարկության ժամանակ։

Քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հայտարարեց. «Մայրերից շնորհակալություն եմ ստացել, որ նոյեմբերի 9-ին ստորագրել եմ այդ փաստաթուղթը»։ Հիշեցնեմ, որ Փաշինյանը կարող էր դադարեցնել պատերազմը հոկտեմբերի 19-ին, բայց չի համաձայնել Պուտինի առաջարկին՝ դադարեցնելու ռազմական գործողություններն ու հայկական բանակի վերահսկողության տակ պահելու Շուշին ու Հադրութը։ Եթե Փաշինյանը հետևեր Պուտինի խորհրդին, ապա կհաջողվեր պահպանել հազարավոր կյանքեր, բայց կապիտուլյանտը Ալիևին խոստացել էր Շուշին ու Հադրութը, ուստի մերժեց Պուտինի առաջարկը և անխուսափելի մահվան ուղարկեց հազարավոր զինվորների, երբ արդեն գիտեր, որ պատերազմը տանուլ է տրված։

Նրանք, ովքեր իշխանության եկան դագաղներով, այդ դագաղների մեջ պառկեցրին հազարավոր հայ զինվորների ու սպաների, ավելի քան 11 հազարը վիրավորվեցին, շատերը հաշմանդամ դարձան։ Պատերազմի արդյունքներով 9396 ընտանիք զրկվեց տանիքից։ Հողերի հանձնման արդյունքում ադրբեջանցիներին անցավ 6 քաղաք, 187 գյուղ, 161 եկեղեցի, 591 խաչքար, 4 հազար պատմական հուշարձան, 107 դպրոց, 17 մանկապարտեզ, 12 թանգարան: Այս տվյալները պաշտոնական նախընտրական քարոզչության ընթացքում հնչեցրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Այդ իսկ պատճառով, քարոզարշավը դեռ չավարտված՝ դատարանը հերթական անգամ սանկցիա տվեց նրան կալանավորելու համար։ Ավելի վաղ Վերաքննիչ դատարանը չեղարկել էր կալանքի սանկցիան։ Դատելով իշխանությունների արձագանքից՝ կորուստների մասին տեսանյութը օրգանական կերպով տեղավորվել է նախընտրական քարոզարշավում և խաղացել կապիտուլյանտի դեմ։ Նիկոլը զայրացել է և հրամայել դատավորին տալ Մ.Մինասյանի կալանանքի սանկցիան։

Բագրատյանի հաշվարկներով՝ Հայաստանից կապիտալի փախուստը 3 տարվա ընթացքում հասել է ահռելի մասշտաբների։ ԶԼՄ-ներում լիառատ են հաղորդագրություններն այն մասին, որ պետգնումների 75%-ն արվել է նույն աղբյուրից, պատգամավորների և կառավարության անդամների ստացած պարգևավճարային միլիոնների ու միլիարդների մասին խոսելն անգամ ավելորդ է, այդ մասին տեղյակ են անգամ Հայաստանի սահմաններից շատ հեռու։ Օրերս երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցույց տվեց լուսանկարներ, որոնք վկայում են, թե ինչ պայմաններում են ծառայում մեր զինվորները։ Այն մասին, որ ձմռանը դիրքերում զինվորները վրաններում քնում էին խոնավ ու սառը հողի վրա, մեր ընթերցողներին տեղեկացրել ենք բազմիցս։ Ելակի և լիարժեք սննդի մասին խոսակցությունները գոյություն ունեն լոկ մարդկանց աչքին թոզ փչելու համար և ընդհանուր ոչինչ չունեն իրականության հետ:

3 տարվա ընթացքում Փաշինյանի շրջապատի մարդիկ ահռելի կարողություններ են դիզել, առանձնատներ ու արտասահմանյան մակնիշի թանկարժեք մեքենաներ գնել, բարձր պաշտոններում տեղավորել կանանց ու զավակներին։ Փաշինյանն իշխանության եկավ՝ խոստանալով պայքարել կոռուպցիայի դեմ, մինչդեռ 3 տարվա ընթացքում համակարգային կոռուպցիան օրինականացված ձև ընդունեց. այդ ընթացքում Հայաստանում կոռուպցիայի մասին հոդվածով չի կայացվել ոչ մի դատավճիռ։ Բագրատյանը 3 տարի շարունակ ապարդյուն փորձում է ստանալ այն հարցի պատասխանը, թե ուր են գնացել այն գումարները, որոնք օլիգարխներն ու նախկին բարձրաստիճան որոշ անձինք տվել են Փաշինյանին, որպեսզի հանգիստ թողնի իրենց։

Գեղարքունիքում կապիտուլյանտը խոսում էր հեղափոխության մասին

Հունիսի 12-ին լրացավ Սյունիքի և Գեղարքունիքի բռնազավթման մեկ ամիսը։ Այդ օրը Փաշինյանն այցելեց Գեղարքունիքի մարզ, որտեղ խոսում էր նոր հեղափոխության մասին։ Նա մի բառ անգամ չասաց այն մասին, թե երբ է դադարացվելու Հայաստանի բռնազավթումը...

Նրանք եկան դագաղներով, ատելությամբ, ասֆալտին փռելու, պատերին ծեփելու և թաթիկներ կտրելու սպառնալիքներով։ Փաշինյանը շարունակում է ատելություն սերմանել պաշտոնական նախընտրական քարոզարշավի ընթացքում, որն ավարտին է մոտենում կապիտուլյանտի անձի հանդեպ զանգվածների համատարած անտարբերության խորապատկերին։ Լրատվամիջոցները լեփ-լեցուն են հաղորդագրություններով, որ կապիտուլյանտն ամենուր ավտոբուսներով հոծախումբ է տանում իր հետևից, որ նրա էմիսարներն ամենուրեք չարաշահում են վարչական ռեսուրսը, իսկ ոստիկանությունը քաղաքացիներին վախեցնում է հաշվեհարդարով, եթե նրանք չքվեարկեն Փաշինյանի կուսակցության օգտին: Քարոզչությունն անցել է անհամար խախտումներով, որոնց վրա ուշադրություն չեն սևեռել գլխավոր դատախազը, ԿԸՀ նախագահն ու ԵԱՀԿ դիտորդները։

Քվեարկի՛ր Հայաստանի և Արցախի օգտին

Որպեսզի իշխանության գան նրանք, ովքեր կվերականգնեն երկրի անվտանգությունը, կվռնդեն բռնազավթիչներին և պաշտպանության տակ կառնեն մեր սահմանները, քվեարկեք թիվ 6-ի կամ թիվ 24-ի օգտին: Որպեսզի հայ հասարակությանը չբաժանեն սևերի ու սպիտակների, նախկինների և ներկաների, հեղափոխականների ու հակահեղափոխականների, որպեսզի ատելությունն ընդմիշտ բացառվի քաղաքական ու հասարակական կյանքից, կողմ քվեարկեք թիվ 6-ին կամ թիվ 24-ին։ Որպեսզի պատերազմ չլինի, և բոլոր հարցերը լուծվեն բանակցությունների միջոցով, տվեք ձեր ձայնը թիվ 6-ին կամ թիվ 24-ին:

Քվեարկեք «Պատիվ ունեմ» (թիվ 6) եվ «Հայաստան» (թիվ 24) դաշինքների օգտին, որպեսզի ապրեք արժանապատիվ երկրում, որպեսզի երեխաներն ու թոռները պաշտպանված զգան իրենց, որպեսզի Եռաբլուրում շիրիմների թիվը չավելանա, որպեսզի Հայաստանում և Արցախի հայկական մասում կրկին խաղաղություն և անդորր տիրի: Ընտրությունների ելքը կախված է մեզանից յուրաքանչյուրից։ Խաղաքարտին է դրված է մի ամբողջ ժողովրդի ապագան, յուրաքանչյուր ձայն որոշիչ է լինելու։

Եթե դու չգնաս ընտրությունների, ապա իմացիր, որ քո ձայնը բաժին է ընկնելու Ալիևին։ Ալիևին են բաժին ընկնելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին տրված ձայները։ Կապիտուլիանտն ու Ալիևը նույն խնդիրն ունեն. երկրի երեսից վերջնականապես ջնջել Հայաստանն ու Արցախի հայկական մասը։ Միայն այդ կերպ Նիկոլը կարող է խուսափել դատից՝ Հայաստանին և Արցախին դավաճանելու համար։

Основная тема:
Теги: