Ռուսաստանը հունիսի 28-ից կավելացնի չվերթների թիվը դեպի Հայաստան

ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտարարել է հունիսի 28-ից դեպի Ավստրիա, Ադրբեջան, Հայաստան, Հունաստան, Կատար, Ֆինլանդիա, Խորվաթիա և Շվեյցարիա չվերթների թվի ավելացման մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի-ն:

«Առաջարկվել է ավելացնել դեպի Ավստրիայի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն, Հունաստանի Հանրապետություն չվերթների քանակը, այդ թվում՝ Հունաստանի Հանրապետության մաս կազմող կղզիներ՝ Հերակլիոն, Ռոդոս, Կորֆու, Արաքսոս: Ինչպես մյուս պետությունների դեպքում, Հունաստանի Հանրապետության հետ օդային հաղորդակցությունը կվերականգնվի Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների տարածքում գտնվող մի շարք միջազգային օդանավակայաններում», - ասել է Գոլիկովան:

Ըստ նրա՝ նաև որոշում է կայացվել ավելացնել դեպի Կատար, Ֆինլանդիա, Խորվաթիա, Շվեյցարիա թռիչքների թիվը, ինչպես նաև ընդլայնել թռիչքները դեպի այս պետությունների քաղաքներ, տեղեկացնում է News.am: