81 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 224 167

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 81-ով և դարձել 224 167: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 578 մարդ (-29), կատարվել է 1 146 453 թեստավորում (+4 121), առողջացել են վարակվածներից 215 999-ը (+106): Կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 4-ով և դարձել 4 496։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն անփոփոխ է մնացել՝ 1 094, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։