2021-06-19 13:06
Լրատվական գործակալություններ
0
Փրկարարները զինծառայողների աճյուններ են փնտրում Վարանդայի շրջանում
Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները փրկարարական մեկ ջոկատով այսօր շարունակվում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Արդյունքների մասին ԱԻ ծառայությունը երեկոյան կտրամադրի հավելյալ տեղեկատվություն»,– նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է 1579 աճյուն, որից 22-ը՝ ընթացիկ ամսվա ընթացքում: