Արմեն ՄՈՒՐԱԴՅԱՆ․ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՀԱՇՏՎԵԼ ԿՈԼԵԳԱՅԻՍ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՄԱՆ ՓԱՍՏԻ ՀԵՏ

ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանն անդրադարձել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, «Հայաստան դաշինքի» պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի ձերբակալությանը։

«Պրոֆեսոր Արմեն Չարչյանի դերը բժշկության զարգացման գործում անքննարկելի է, որպես բժիշկ, չեմ կարող հաշտվել կոլեգայիս ազատությունից զրկման փաստի հետ և խնդրում եմ իրավապահներին վերանայել բժիշկ, պրոֆեսոր Չարչյանի ազատությունից զրկելու փաստը և Բժշկին ազատ արձակել:

Լինելով բժիշկ չեմ կարող իրավական գործընթացների և քրեական օրենսգրքի հոդվածների մեկնաբանությունը վերլուծեմ և գնահատեմ, այլ պարզապես կարող եմ փաստել, որ բժիշկ Չարչյանի տարիների բժշկելու առաքելությունն ամուր հիմք է հավատի ու վստահության և կարծում եմ, որ նա արժան է հատուկ վերաբերմունքի», - գրել է Մուրադյանը։

Aysor.am