Վարանդայի շրջանում հայտնաբերվել է 1 աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է պատերազմի մասնակից 1 զինծառայողի դի: Այս մասին News.am-ին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը:

Զինծառայողի ինքնությունը պարզելու նպատակով՝ կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է 1580 աճյուն, որից 23-ը՝ ընթացիկ ամսվա ընթացքում: