2021-06-20 13:45
Լրատվական գործակալություններ
«Մեդիապորտ»․ «Իմ քայլի» պատգամավորը կռիվ է հրահրել ընտրատեղամասում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուստամ Բաքոյանը կռիվ է հրահրել ընտրատեղամասում։ Այս մասին փոխանցում է «Մեդիապորտ»-ի աղբյուրը։
«Իշխանական խմբերն այս պահին շրջում են ընտրատեղամասերում, կոնֆլիկտեր հրահրում, որպեսզի ոստիկանությունն արագ չեզոքացնի ընդդիմության վստահված անձանց»,- գրում է տելեգրամյան ալիքը, տեղեկացնում է News.am-ը։