2021-06-20 15:05
Լրատվական գործակալություններ
Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց իր ընտրությունը
Հունիսի 20-ին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Վաղարշապատի թիվ 14/11 ընտրական տեղամաս, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Քվեարկությունից հետո Ամենայն Հայոց Հայրապետը մաղթել է, որ «Աստված բարի օրերն առատացնի մեր ժողովրդի կյանքում, և ամենքը սիրով ու միաբան լծվեն մեր երազների հզոր հայրենիքի կերտման նվիրական գործին»։