2021-06-20 18:26
Լրատվական գործակալություններ
ԱՊՀ առաքելությունը լուրջ խախտումներ չի արձանագրել Հայաստանի ընտրություններում
Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունների քվեարկության առաջին 9 ժամվա ընթացքում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) դիտորդական առաքելությունը լուրջ խախտումներ չի արձանագրել: Այդ մասին այսօր ՏԱՍՍ-ին հայտնել է առաքելության համակարգող Իգոր Կոմարովսկին:
«Ընտրական գործընթացն ընթանում է բավականին հանգիստ, գործնական, մեր առաքելության դիտորդները չեն հայտնաբերել ինչ-որ դիտողություններ կամ էական թերություն», - ասել է Կոմարովսկին:
Նա նշել է, որ ԱՊՀ ՄԽՎ առաքելությունը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ դիտորդների հետ, ովքեր նույնպես նշել են, որ իրենք լուրջ խախտումներ չեն հայտնաբերել: Կոմարովսկու խոսքով ՝ բացահայտված աննշան խախտումները կրել են տեխնիկական բնույթ՝ ընտրողի ինքնությունը նույնականացնելը, քվեաթերթիկներ տալը, տեղեկացնում է Panorama.am-ը: