«Մեդիապորտ»․ Հոսանքազրկվել են Գյումրին, վանաձորը, Արթիկը, Ապարանը, Դիլիջանն ու Արմավիրը

Քվեարկությունից հետո քվեաթերթիկները հաշվարկելու ընթացքում, մոտավորապես ժամը 21.50-ին հոսանքազրկվել են Հայաստանի մի շարք համայնքներ:

«Մեդիապորտի» փոխանցմամբ, անջատել են ամբողջ Վանաձոր քաղաքի լույսերը, Արթիկն ու Գյումրին նույնպես ամբողջովին հոսանքազրկվել են:

Մեզ հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հաստատեց, որ լույսերն անջատվել են։

«Ամբողջ քաղաքը 15 րոպե առաջ (21:50- խմբ.) հոսանքազրկվեց մոտ 5–7 րոպե։ Օրվա ընթացքում նման դեպք չէր եղել, իսկ ինչ վերաբերում է ամբողջ քաղաքը հոսանքազրկվելուն, կարող եմ ասել, որ վերջին շրջանում չեմ հիշում, որ նման բան լիներ»,– ասաց Վանաձորի քաղաքապետը։

Բացի այդ հոսանքազրկվել են Ապարանը, Դիլիջանն ու Արմավիր քաղաքը, տեղեկացնում է News.am: