ՀԱՊԿ դիտորդները հրապարակել են ընտրությունների վերաբերյալ եզրակացությունը
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ասված է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդների խմբի վերջնական եզրակացության մեջ:
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները կազմակերպվել և անցկացվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան», - ասված է ՀԱՊԿ ԽՎ պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթում:
ՀԱՊԿ ԽՎ-ն նշում է, չնայած համաճարակային իրավիճակին, տեղամասերում ընտրողների մասնակցությունն անցել է առանց սահմանափակող միջոցների, որոնք պայմաններ ստեղծեցին քաղաքացիների կամքի լիարժեք արտահայտման համար, և ընտրողները լիովին հնարավորություն ունեցան արտահայտելու իրենց վերաբերմունքը կուսակցական ցուցակներից ընտրված պատգամավորների թեկնածուների նկատմամբ, տեղեկացնում է Panorama.am-ը: