«ՔՈ» կուսակցության ղեկավար Սուրեն Սահակյանին բերման են ենթարկել

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը գլխավորող Սուրեն Սահակյանին ոստիկանությունը բերման է ենթարկել։ Այս մասին տեղեկանում ենք Facebook-ում Սահակյանի ուղիղ հեռարձակումից։

Սուրեն Սահակյանը պատմում է, որ իրեն «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը ներս չի թողել 6/18 ընտրատեղամաս, ինչի հետևանքով վեճ է բռնկվել նրա, Սահակյանի և մի քանի հոգու միջև ևս։ Դրանից հետո ոստիկանությունը խառնվել է վեճին և որոշել բերման ենթարկել Սուրեն Սահակյանին և «ՔՈ»–ի վստահված անձին։

«Քան թե ինձ ընտրատեղամաս չթողնողին բերման ենթարկեք, ինձ եք բերման ենթարկում»,–վերջում ասում է Սահակյանը ոստիկանին, տեղեկացնում է Sputnik Armenia։