2021-06-21 11:40
Լրատվական գործակալություններ
Նոր ԱԺ-ում կլինի 107 պատգամավոր
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով նոր խորհրդարանում կլինեն երեք քաղաքական ուժե՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը:
Մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ՝
«Քաղաքացիական պայմանագիր» - 71 մանդատ
«Հայաստան» դաշինք 29 մանդատ
«Պատիվ ունեմ» դաշինք – 7 մանդատ:
4 ամենամեծ ազգային փոքրամասնությունները 4 մանդատներից երեքը բաժին են հասնում «Քաղաքացիական պայմանագրին», մեկը՝ «Հայաստան» դաշինքին և նրա մանդատները դառնում են 27:
Բացի դրանից, «Հայաստան» դաշինքը ստանում է լրացուցիչ 2 մանդատ, որպեսզի խորհրդարանում ընդդիմության մանդատները 1/3-ից պակաս չլինեն, տեղեկացնում է News.am-ը: