2021-06-21 16:23
Լրատվական գործակալություններ
Ազատամարտիկ Արթուր Այվազյանը` հայտնի «Մանախը», ձերբակալվել է
Ազատամարտիկ Արթուր Այվազյանը` հայտնի «Մանախը», երեկ երեկոյան բերման է ենթարկվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին քննչական կոմիտեից։
Այվազյանը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով (խուլիգանություն):
ՔԿ–ից հայտնեցին նաև, որ առաջիկայում մանրամասներ կհրապարակեն դեպքի առնչությամբ։