ԵՄ խորհուրդը ընդունեց Բելառուսի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը

ԵՄ խորհուրդը Լյուքսեմբուրգում կայացած իր նիստին ընդունեց Բելառուսի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը, հաղորդում է DW-ն: Անհատների, ձեռնարկությունների և ընկերությունների ցուցակը կհրապարակվի այսօր, որից հետո սահմանափակումներն անմիջապես ուժի մեջ կմտնեն:

Այսօր ավելի վաղ ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ նոր պատժամիջոցների փաթեթն ավելի լայն կլինի: «Կարծում եմ, որ դրանում կլինի 86 մարդ կամ կազմակերպություն»,- ասել է Բորելը:

Ինչպես գիտեք, 2020 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին պատժամիջոցների երեք փաթեթների սահմանումից հետո ցուցակում ընդգրկված է 88 անձ, այդ թվում Ալեքսանդր Լուկաշենկոն, ինչպես նաև՝ յոթ հաստատություն և ձեռնարկություն:

Նրա խոսքով՝ նախարարները մտադիր են քննարկել նաև Բելառուսի դեմ տնտեսական պատժամիջոցները: Այս քննարկման արդյունքները կներկայացվեն Եվրոպական խորհրդին, այսինքն` ԵՄ գագաթնաժողովին, որը տեղի կունենա հունիսի 24-ին և 25-ին Բրյուսելում: Միայն պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից միջոցառումների քննարկումից հետո դրանք կհաստատվեն Եվրամիության խորհրդի կողմից, տեղեկացնում է News.am: