«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անսասան է իր դիրքորոշման մեջ

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը և միաժամանակ հայտարարում, որ շարունակելու է ներքաղաքական համերաշխության, երկրի ներսում միասնականությունը վերականգնելու հարցը պահել օրակարգում, քանի որ մեր երկրի դեմ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու միակ ճանապարհը մնում է համազգային համախմբումը։ Այս մասին կուսակցությունը հայտարարություն է տարածել Facebook–ի էջում։

««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, լինելով պետականամետ խորհրդարանական ուժ, ամեն ինչից վեր դասելով ներքաղաքական կայությունն ու խաղաղությունը, արել է առավելագույնը, որպեսզի երկրում հաղթահարվի հետպատերազմյան ճգնաժամը, որի համար միակ հնարավորությունը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անսասան է իր դիրքորոշման մեջ առ այն, որ ընտրությունը ճանապարհ է, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որոշեն, թե ինչպիսի իշխանություն պետք է ձևավորվի և երկիրը ղեկավարի հետագա տարիների ընթացքում»,–ասվում է կուսակցության հայտարարության մեջ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շնորհակալություն է հայտնել յուրաքանչյուր քվեի համար և վստահեցրել, որ իրենց տրված ամեն ձայն շարունակելու է ծառայել ի շահ Հայաստանի Հանրապետության։

Կուսակցությունը խորհրդարան անցած ուժերին մաղթում է արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Երևանում։ 18 պատգամավորներով ներկայացված էր 7-րդ գումարման ազգային ժողովում։

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Երևանում։ 18 պատգամավորներով ներկայացված էր 7-րդ գումարման ազգային ժողովում, տեղեկացնում է Sputnik Armenia։