ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ. Էլեկտրաէներգիայի անջատումներն էապես չեն ազդել ընտրությունների վրա

Մեր նախնական կարծիքն այն է, որ երեկվա հոսանքի անջատումն էական ազդեցություն չի ունեցել ընտրությունների վրա: Հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Օուեն Մերֆին:

Նա պարզաբանել է, որ այս գնահատականները, սակայն, կարող են փոխվել վերջնական զեկույցում:

«Նման տեղեկատվություն մենք էլ ենք ստացել: Էլեկտրաէներգիայի անջատումները չեն խանգարել դիտորդական առաքելությանը»,- ասել է Մերֆին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր News.am-ը, հունիսի 20-ին ձայների հաշվարկի ժամանակ մի շարք մարզերի խոշոր բնակավայրեր հոսանքազրկվում էին: