77 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 224 330

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 77-ով և դարձել 224 330: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 550 մարդ, կատարվել է 1 156 409 թեստավորում, առողջացել են վարակվածներից 216 182-ը: Կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 3-ով և դարձել 4 502։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1-ով ու դարձել 1 096, տեղեկացնում է Sputnik Armenia։