ԵՄ․ Հայաստանում կայացած ընտրությունները եղել են մրցունակ
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության նախնական գնահատմամբ` ՀՀ–ում կայացած ընտրությունները եղել են մրցունակ։ Նման հայտարարություն է տարածել ԵՄ խոսնակ Էրիկ Մեյմերը։
«Ընտրողներն ունեցել են ընտրության լայն հնարավորություն, և հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ընդհանուր առմամբ, հարգվել են: Մասնակիցները կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել: Քվեարկության օրը՝ ներառյալ ձայների հաշվարկը, ընդհանուր առմամբ գնահատվել է դրական»,–նշված է հայտարարության մեջ։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը նաև նկատել է` հիմնական մրցակիցների շրջանում անձնավորվածությունը խոչընդոտել են քաղաքականության շուրջ կենտրոնացված քննարկումների անցկացմանը: Ավելին, քարոզարշավի ողջ ընթացքում կանայք եղել են հետին պլանում:
«Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին միավորել ջանքերը և համատեղ աշխատել։ Եվրոպական միությունը պատրաստ է էլ ավելի ամրապնդել ԵՄ-Հայաստան երկկողմ հարաբերությունները»,–նշված է հայտարարության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։