Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղում ընդունել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը

Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղում ընդունել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը և կոչ է անում արագացնել այցը, հայտարարել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան:

«Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի միջև կայացած հեռախոսազրույցից հետո վերջին ամիսներին մի շարք հանդիպումներ են կայացել Ադրբեջանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: 2021 թ-ի հունիսի 21-ին կայացած վերջին հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը վերահաստատել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունն ընդունելու պատրաստակամությունը և կոչ է արել կազմակերպությանը արագացնել այդ գործընթացը»,-լրագրողներին հայտնել է Աբդուլլաևան։

Մասնավորապես քննարկվել են Աղդամի և Ֆիզուլիի շրջաններ և Շուշի քաղաք ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցին վերաբերող հարցեր, տեղեկացնում է Sputnik Armenia։