Սոֆյա ՀՈՎՍԵՓՅԱՆ․ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆԻՆ ՏԱԼ ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳԻՐ

Պատրաստ եմ պրոֆեսոր Արմեն Չարչյանին տալ երաշխավորագիր՝ կալանքից ազատման համար, ֆյսբուքյան իր էջում գրել է ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

«Գործի քննությանը վստահ եմ չի ազդելու իր ազատության մեջ լինելը։ Եթե կան այլ պատգամավորներ, խնդրում եմ, միացեք։ Մինչ պատգամավորական լիազորություններիս դադարեցումը ունեմ իրավունք նաև այս կերպ սատարելու..

Հրապարակային եմ գրում, քանի որ գիտեմ գործողությունից հետո ինձ քոչարյանական են անվանելու ինչպես Բադասյանին երաշխավորագիր տվածս ժամանակ Շիրակի մարզում ակտիվ քննարկում էին, թե ԲՀԿ ական եմ, բայց դա ինձ չի անհանգստացնում։

Կաղնուն մոլախոտով չես վախեցնի ...

Քանի դեռ «արդարադատություն» կոչվածը սելեկտիվ է գործում, չհամարձակվեք որևէ մեկդ «արդարադատություն» բառն անգամ շոշափել...», - գրել է Սոֆյա Հովսեփյանը։

Հիշեցնենք՝ «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանին Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

Aysor.am