2021-06-22 19:15
Լրատվական գործակալություններ
0
Իրանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացումը
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն ողջունել է Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրությունների հաջող անցկացումը։ Տեղեկությունը հայտնում Է Mehr գործակալությունը:
Խաթիբզադեն հաջողություն է մաղթել ընտրություններում հաղթած քաղաքական ուժին՝ հույս հայտնելով, որ խաղաղության և ներքին կայունության ամրապնդումը կնպաստի Հայաստանի առաջընթացին:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը նաև կարծիք է հայտնել, որ Հայաստանի նոր խորհրդարանի և կառավարության ձևավորմամբ կզարգանան ու կխորանան նաև հայ-իրանական երկկողմ հարաբերությունները, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։