Վանաձորի 23/47 տեղամասում վերահաշվարկի արդյունքում «Հայաստան» դաշինքի ձայների թիվն ավելացել է 10 անգամ

Վանաձորի 23/47 տեղամասում կատարված վերահաշվարկի արդյունքում «Հայատան» դաշինքի ձայների թիվն ավելացել է 10 անգամ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը:

«Մինչ սեփական նեղ շրջանակի փառաբանման հույսով ապրող տարատեսակները քննադատում են մեզ ընտրությանը մասնակցելու, մանդատ վերցնելու և կրել-կրվելու համար՝ Վանաձորի 23/47 տեղամասում կատարված վերահաշվարկի արդյունքում «Հայատան» դաշինքի ձայների թիվն ավելացել է 10 անգամ:

Տեր ենք լինելու մեզ վստահած յուրաքանչյուր քաղաքացու ձայնին»,- գրել է նա, տեղեկացնում է News.am: