100 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 224 430

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 100-ով և դարձել 224 430: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 601 մարդ (+51), կատարվել է 1 160 290 թեստավորում (+3881), առողջացել են վարակվածներից 216 230-ը (+48): Կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և դարձել 4 503։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը մնացել է նույնը` 1 096, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։