Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացումը։ Տեղեկությունը հայտնում է ռուսական գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Անդրադարձել են մի շարք թեմաների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրագործման համատեքստում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը: Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի կարևոր ներդրումը տարածաշրջանի հետկոնֆլիկտային զարգացման գործում», - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia: