ՀԿԲ․ Քարոզարշավի համար ամենաշատ գումարը ծախսել է «ՔՊ»-ն

Կենտրոնական բանկը հրապարակել է տվյալներ այն մասին, թե ՀՀ ԱԺ 8-րդ գումարման արտահերթ ընտրությունների ժամանակ նախընտրական քարոզարշավի ընթացքում 26 քաղաքական կուսակցությունները և դաշինքները որքան գումար են ծախսել։ Ներկայացնում ենք ամենաշատ գումար ծախսած եռյակը։

1 Քաղաքացիական պամանագիր կուսակցությունը՝ 474 924 880 ՀՀ դրամ։

2 Հայաստան դաշինք՝ 330 856 650 ՀՀ դրամ։

3 Պատիվ ունեմ դաշինք՝ 271 757 269 ՀՀ դրամ։

Ամենաքիչ գումար ծախսել է Վերելք կուսակցությունը՝ 91 000 ՀՀ դրամ։

Ընդհանուր առմամբ 26 քաղաքական ուժերը միասին նախընտրական քարոզարշավի ընթացքում ծախսել են 1 505 402 005.7 ՀՀ դրամ։