Վերահաշվարկի արդյունքներն ամփոփվեցին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ վերահաշվարկից հետո որոշ կուսակցությունների և դաշինքների ստացած ձայների փոփոխություն է եղել։ Մասնավորապես, «Հայաստան» դաշինքի ձայներն ավելացել են 744-ով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները՝ 659-ով, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքինը` 5-ով, տեղեկացնում է Sputnik Armenia։

Քվեաթերթիկների վերահաշվարկը կատարված է. հայտնի է` երբ կհրապարակվեն արդյունքները

Վերահաշվարկվել է ընդհանուր թվով 65 տեղամասերի քվեարկության արդյունքները, որի արդյունքում 27 տեղամասերում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չի արձանագրվել, 15-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել:

«Արդար Հայաստան» կուսակցություն -8

«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն 0

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն +659

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն -2

«Ազատություն» կուսակցություն 0

«Պատիվ ունեմ» դաշինք + 5

«Միասնական հայրենիք» կուսակցություն + 1

«Համահայկական ազգային պետականություն կուսակցություն» 0

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն -1

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն 0

«Հանրապետություն» կուսակցություն +1

«Հայոց հայրենիք» կուսակցություն +2

«Ազատ հայրենիք» դաշինք -10

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն +5

«Հայաստանի դեմոկրատական կուսակցություն» 0

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն +1

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն 0

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» +52

«Ազգային օրակարգ» կուսակցություն -1

«Վերելք» կուսակցություն -19

«Ազատական» կուսակցություն -2

«Հայաստանի եվրոպական կուսակցություն» -1

«Հայաստան» դաշինք +744

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն -60

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն +52