Թուրք վերլուծաբան. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է, ՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է՝ «ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ Է ԻՐ ՀՈՂԵՐԸ»
Թուրքական ազգայնամոլական «Yeni çağ gazetesi» թերթի կայքում «Հայաստանն առանց Թուրքիա չի կարող առաջ շարժվել» վերնագրով հոդված է հրապարակվել։
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ հեղինակ Արսլան Թեքինը իր հոդվածում անդրադարձել է Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տարած հաղթանակին:
Թուրք վերլուծաբանի դիտարկմամբ՝ Փաշինյանի հաղթանակը նշանակում է, որ հայ ժողովուրդը պատերազմ չի ուզում և ընդունում/համակերպվում է այն հանգամանքի հետ, որ «Ադրբեջանը վերադարձրել է իր հողերը»:
Թեքինը նախ հիշեցրել է Փաշինյանի այն արտահայտությունը, որ «թշնամությունը պետք է կառավարելի դարձնել», ապա հավելել, որ անցյալում եղած տառապանքները եղել են երկուստեք ու դրանք պատմության մեջ պետք է մնան որպես ինչ-որ միջանկյալ ժամանակաշրջան: