102 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 224 635

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 102-ով և դարձել 224 635: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 611 մարդ (-9), կատարվել է 1 167 466 թեստավորում (+3 724), առողջացել են վարակվածներից 216 423-ը (+111): Կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին մեկ օրում մնացել է անփոփոխ` 4 505։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը նույնպես մնացել է նույնը` 1 096, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։