Թևան Պողոսյան. Սյունիքի բնակիչների կարծիքն այդպես էլ չհաջողվեց իմանալ

Շուռնուխ գյուղում ապրում է մոտ 35 ընտանիք, սակայն ընտրություններին մասնակցել է 200-300 մարդ: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն​» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ դա բազմաթիվ հարցեր և կասկածներ է առաջացնում, քանի որ ընտանիքով, որպես կանոն, 2 կամ 3 մարդ կարող է մասնակցել քվեարկությանը:

«Նշանակում է, որ այնտեղ քվեարկել են նաև այլ անձինք»,-ասաց նա:

Խոսելով Սյունիքում ընտրությունների արդյունքների մասին, Պողոսյանը նկատեց, որ տվյալ շրջանում ավելի մեծ է եղել զինվորականների կենտրոնացումը, որոնք իրավունք են ունեցել մասնակցել ընտրություններին:

«Սյունիքի բնակիչների կարծիքն այդպես էլ չհաջողվեց իմանալ»,-ասաց Պողոսյանը, տեղեկացնում է News.am: