14 հայ ռազմագերիներին Բաքվում 14-20 տարի կամ ցմահ ազատազրկում է սպառնում

14 հայ գերիների՝ Սերոբյան Գեղամի, Ավագյան Հրաչի, Բաղասյան Արմենի, Գասպարյան Գոռի, Սեֆիլյան Կամոյի, Հակոբյան Վոլոդյայի, Հասերթյան Գևորգի, Ենգոյան Սիսակի, Պետրոսյան Ալբերտի, Սեդրակյան Ռոմիկի, Մինոսյան Մկրտչի, Մաթեսյան Էդգարի և Կարապետյան Յուրիի գործով դատական նիստին ընթերցվեց մեղադրական եզրակացությունը:

Ըստ մեղադրող կողմի՝ ամբաստանյալներն ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր են ձեռք բերել և օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումներ են ստեղծել: Այդ անձինք անցյալ տարվա նոյեմբերի 26-27-ն ապօրինի հատել են պետական ​​սահմանը և բնակություն են հաստատել Խոջավենդի շրջանի Հադրութ գյուղում գտնվող անտառապատ տարածքում, հայտնում է ԱՊԱ-ն:

Նրանց մեղադրանք է առաջադրվել 214 (ահաբեկչություն), 228 (Զենք և պայթուցիկ նյութերի ձեռք բերում և պահում), 279 (ապօրինի զինված խմբավորումների ստեղծում), 318 (պետական ​​սահմանի ապօրինի հատում) հոդվածներով:

Դատավոր Աֆգան Հաջիևը հայարարել է, որ եթե դատավարության ընթացքում մեղադրանքը հաստատվի, ամբաստանյալները կարող են դատապարտվել 14-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազ, տեղեկացնում է News.am: