2021-06-26 11:26
Լրատվական գործակալություններ
93 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 224 728
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 93-ով և դարձել 224 728: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 636 մարդ (+25), կատարվել է 1 171 097 թեստավորում (+3 631), առողջացել են վարակվածներից 216 489-ը (+66): Կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1–ով և դարձել 4 506։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը նույնպես ավելացել է 1–ով. այն դարձել է 1 097, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։